(+374 10) 27 09 03
Զանգահարեք

Մեր մասին

photo

“ԱՐԱԳ” արտոնագրային և իրավաբանական գրասենյակը սկսել է իր գործունեությունը 1995թվականից, Մտավոր Սեփականության իրավունքների պաշտպանության ՀՀ նոր օրենսդրության կազմվելուց և արտոնագրային հավատարմատարների ինստիտուտի հիմնադրվելուց անմիջապես հետո:

Մենք հանդիսանում ենք մտավոր սեփականության ոլորտում ծառայություններ մատուցող գրասենյակներից մեկը: Սիրով հայտնում ենք Ձեզ, որ Արտոնագրային հավատարմատար` Արարատ Գուրգենի Գալոյանը, արտոնագրի No.13 հանդիսանում է “ԱՐԱԳ” արտոնագրային իրավական գրասենյակի տնօրեն: Նա նաև հանդիսանում է ՀՀ արտոնագրային հավատարմատարների ասոցիացիայի նախագահ և INTA -ի (Ապրանքային նշանների միջազգային ասոցիացիայի) անդամ:

Մենք ներկայացնում ենք մեր հաճախորդների շահերը, տրամադրում ենք իրավաբանական խորհրդատվություն մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանման և անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ, օժանդակում ենք ապրանքային կամ սպասարկման նշանների և արդյունաբերական նմուշների վկայագրերի, գյուտերի կամ օգտակար մոդելների արտոնագրերի ստացմանը, ինչպես նաեւ պաշտպանում ենք հաճախորդների շահերը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության և դատարանների առջեւ։