ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ԵՒ ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐ
- Փաստաթղթերի պատրաստում, այդ թվում` ներկայացնել գյուտի կամ օգտակար մոդելի ազգային կամ PCT հայտը, դրանով իրականացնել բարձրորակ գործավարություն ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում կամ Եվրասիական Արտոնագրային Կազմակերպությունում (EAPO) արտոնագիր կամ վկայագիր ստանալու համար, ժամանակին վճարել ուժի մեջ պահպանման համար տարեկան տուրքերը.
- * Գյուտերի և նորարարության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ և ճշգրիտ օգտագործման և պաշտպանության համար.
- * Արտոնագրերի իսկության և գյուտարարների իրավունքների պաշտպանման մասին ցանկացած խորհրդատվության տրամադրում.
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՄ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ:
- ՀՀ Մտավոր սեփականության գործակալություն ներկայացնել ապրանքային նշանների հայտեր, կատարել այլ իրավական գործունեություններ արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավունքների ձեռքբերման հետ կապված. կատարել փոփոխություններ նկարագրությունների մեջ, հայտերը չեղյալ ճանաչել, պատասխաններ, բողոքարկումներ եւ առարկումներ ներկայացնել, դիմել ժամկետի երկարաձգման համար.
- ներկայացնել ընկերությանը պատկանող մտավոր սեփականության իրավունքների խախտման հետ կապված հարցերում, նաեւ երրորդ անձանց կողմից սկսած գործողություններում, իրավազոր մարմինների առջեւ, ներառյալ դատարանները եւ միջնորդական դատարանները, ինչպես նաեւ համաձայնություններ եւ պայմանագրեր կնքել տվյալ ոլորտում:
- Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն ապրանքային նշանի իրավական պահպանման և անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ.
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐ:
- Մասնագիտացված ծառայությունների տրամադրում Հայաստանում և այլ երկրներում արդյունաբերական նմուշների արտոնագրման վերաբերյալ.
- Օժանդակում արտոնագրման ճշգրիտ օբյեկտ ընտրելու հետ կապված, անցկացնել որոնում, կատարել նկարագրություն պատրաստում և գրանցող մարմին ներկայացնել արդյունաբերական նմուշի գրանցման հայտեր, առարկություններ գրանցման ներկայացված արդյունաբերական նմուշի դեմ, ինչպես նաև բողոքարկել գրանցող մարմնի կողմից արդյունաբերական նմուշի գրանցումը մերժող որոշումները.
- Ներկայացնել արդյունաբերական օբյեկտների իրավունքների խախտման հետ կապված հարցերում, նաեւ երրորդ անձանց կողմից սկսած գործողություններում, իրավազոր մարմինների առջեւ, ներառյալ դատարանները եւ միջնորդական դատարանները,
ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ:
- արտոնագրերի որոնում ազգային և միջազգային տվյալների բազաներում, ինչպես նաև գիտատեխնիկական հրապարակումների մեջ. Հայտնաբերված տվյալների վերլուծության պատրաստում գյուտերի արտոնագրաունակության որոշման նպատակով, ինչպես նաև արտոնագրերի նկատմամբ իրավունքների խախտման հետ կապված խորհրդատվություն.
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՒ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ
- Իրավունքների խախտման հետ կապված հարցերում ամենաարդյունավետ լուծումներ.