Skip to content
+374 10 270 903
Հետադարձ զանգ

Պատվիրել հետադարձ զանգ

  • Հայերեն
    • English
    • Russian
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՄ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ
    • ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐ
    • ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ԵՒ ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐ
    • ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ
    • ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՒ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ
  • ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
  • ԲԼՈԳ
  • ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
  • ԿԱՊ
ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀՀ-ՈՒՄ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԻՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

Հուլիսի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱՄՆ դեսպանության տնտեսական եւ առեւտրային հարցերով պատասխանատու Էլիզաբեթ Հաննին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը, ինչպես նաեւ նախարարության այլ աշխատակիցներ եւ ԱԳՆ ներկայացուցիչ:

Նախարարը ողջունելով հյուրերին` շնորհակալություն  է հայտնել դեսպանին զբոսաշրջության եւ ավիացիայի ոլորտում բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ աջակցության համար: Շեշտել է նաեւ ՀԲ աջակցությունը տեսչական բարեփոխումների գործում, ինչպես նաեւ ներկայացրել է Հայաստանում ինովացիոն համակարգի ձեւավորման գաղափարները եւ դեսպանին փոխանցել «Հայաստան. Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն զարգացման ուղին» հայեցակարգի նախագիծը:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ թվարկված ոլորտներն ԱՄՆ կառավարության համար եւս գերակա են: Դեսպանը հույս է հայտնել, որ վերոնշյալ հայեցակարգն անդրադառնալու է նաեւ մտավոր սեփականության պաշտպանության հարցերին, քանի որ վերոնշյալ ոլորտը, մասնավորապես, ապրանքային նշանների գրանցման տեսանկյունից եւս մեծ կարեւորություն է ներկայացնում ԱՄՆ գործարարների համար: Դեսպանը հույս է հայտնել, որ հարցը կներառվի ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ կնքված առեւտրի եւ ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի շրջանակներում հոկտեմբերին նախատեսված հանդիպման ընթացքում:

Նախարար Ճշմարիտյանը կարեւորել է ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ համաձայնագրի առկայության անհրաժեշտությունը` հաշվի առնելով, մասնավորապես, ՏՏ ոլորտի կազմակերպություններից ազդակները:

Հանդիպման ընթացքում դեսպան Միլսը ասել է. «Շնորհավորում եմ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն (ԱՃԹՆ) անդամակցելու ձեր պատրաստակամության համար: Մենք ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը կշարունակի կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը թեկնածու-երկիր դառնալու համար: Հուսով ենք, որ ԱՃԹՆ-ն կդառնա Հայաստանի տնտեսության կայուն եւ թափանցիկ զարգացման մեխանիզմ»:

Կողմերը  քննարկել են  նաեւ ՀՀ կառավարության եւ Բեռլինի Մշակութային դիվանագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ից 16-ը Երեւանում կայանալիք «Միջազգային բիզնես եւ ներդրումներ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում» խորագիրը կրող «Հայաստան. տնտեսական համաժողով 2015» միջոցառմանն առնչվող հարցեր:

Լուրեր Հայաստանից – NEWS.am
arag
Վերջին նորություններ
  • types of trademarks Armenia TYPES OF TRADEMARKS 558 views
  • trademark protection in Armenia WHY YOU NEED TO PROTECT Y... 553 views
  • ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ... 426 views
  • trade secret in armenia TYPES OF INTELLECTUAL PRO... 419 views
  • ip rights protection in armenia WHY TO PROTECT INTELLECTU... 386 views
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՄ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ
    • ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐ
    • ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ԵՒ ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐ
    • ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ
    • ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՒ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ
  • ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
  • ԲԼՈԳ
  • ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
  • ԿԱՊ
ք․ Երևան, Կիևյան 4
+374 10 270 903
© 2023 Arag.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Powered by webapricot